Իրաքում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ է օդում վթարի ենթարկվել:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի համար, մարտի 12-ի ուշ երեկոյան հայտնել է, որ KC-135 լիցքավորող ինքնաթիռի վթարը «թշնամու կամ ընկերական կրակի արդյունք չի եղել»: Նշվում է, որ երկրորդ նման ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Իսրայելում:
«Միջադեպը տեղի է ունեցել բարեկամական օդային տարածքում «էպիկական զայրույթ» գործողության ժամանակ»,- հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը՝ օգտագործելով Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ռազմական անվանումը:
Ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Reuters գործակալությանը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում վեց զինծառայող է եղել: Մարտի 13-ի առավոտյան դրությամբ անձնակազմի ճակատագիրն անհայտ է։
Իրաքում Իսլամական դիմադրությունը, որը միավորում Է Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները, ստանձնել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը: