Մատչելիության հղումներ

Հռոմի պապն այսօր կայցելի Թուրքիա, կհանդիպի Էրդողանի հետ


Հռոմի պապ Լևոն XIV-ը այսօր մեկնում է Թուրքիա, սկսելով իր առաջին արտասահմանյան ուղևորությունը, հայտնում է Reuters-ը։ Ինչպես սպասվում է, նա հանդես կգա տարածաշրջանում խաղաղության և քրիստոնեական եկեղեցիների միջև միասնության կոչերով:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այսօր Հռոմի պապը նախ կայցելի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Երեկոյան նա կմեկնի Ստամբուլ, որտեղ գտնվում է աշխարհի 260 միլիոն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ, պատրիարք Բարթողոմեոսի տունը։

Թուրքիա այցից հետո Լևոն XIV-ը կմեկնի Լիբանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG