Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցով նախօրեին անցած նավերի մեծ մասը կապված է եղել Իրանի հետ

Անցած օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցած նավերի մեծ մասը կապված է եղել Իրանի հետ, վկայում են նավերի տեղաշարժի տվյալները։

Այլ նավեր հետաձգել են իրենց ուղևորությունները՝ չնայած այս շաբաթ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարին։

Տվյալների համաձայն՝ անցած օրվա ընթացքում նավարկվել է նաև չորս բեռնանավ, դրանցից մեկը երկաթի հանքաքար էր տեղափոխում Իրանից Չինաստան:


XS
SM
MD
LG