ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված գործարքի մասին, համոզմունք հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հիմա լավ ընկերներ են։
«Ադրբեջանի ու Հայաստանի հարցով մենք աշխատում էինք նախագահի անունից։ Դա ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր, այդ իսկ պատճառով չէր կարող որևէ վատ բան գրել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը՝ նախագահ Ալիևը, լավ ընկերներ են, որոնց միավորեց նախագահ Թրամփը»,- ասել է Ուիթքոֆը Մայամիում ընթացող համաժողովի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ