ԱՄՆ պաշտպանության նախարարը հերքել է լուրերը, թե ԱՄՆ զինված ուժերը զինամթերքի պաշարների պակաս ունի։
«Դա հորինված պատմություն է, որը լրատվամիջոցները ցանկանում են տարածել, և, ի վերջո, մեր պաշարները հիանալի են և միայն ամրապնդվում են», - CBS News-ին ասել է Փիթ Հեգսեթը:
«Մենք ավելի շատ ենք զենքեր ստեղծում, քան երբևէ»,- հավելել է նախարարը։
Մտահոգությունները, որ Իրանի դեմ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի զենք-զինամթերքի պաշարները պակասել են, ավելի խորացան անցյալ ամիս, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Ցաոն հայտարարեց, որ Թայվանին զենքի վաճառքը դադարեցվել է Իրանի դեմ պատերազմի պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ