Իսրայելական ուժերն անորոշ ժամանակով կշարունակեն մնալ Լիբանանի հարավում, Սիրիայում և Գազայում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շրջանակային համաձայնագրի ձեռքբերումից ժամեր անց։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես հետապնդում ենք հստակ քաղաքականություն, որի համաձայն [զինվորականները] անսահմանափակ ժամանակով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ սահմանը և այնտեղի իսրայելական համայնքները ջիհադիստական տարրերից պաշտպանելու համար», - ասվում է Իսրայել Կացի հայտարարությունում։
«Սա [2023-ի] հոկտեմբերի 7-ի իրադարձություններից քաղված գլխավոր դասն է։ Մենք դեմ ենք Լիբանանից բանակի դուրսբերմանը՝ չնայած բոլոր ներկա և հետագա ճնշումներին», - նշել է նա։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» շարժման 2023-ի հարձակումից հետո Իսրայելը վերահսկողություն հաստատեց Գազայի, Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքների նկատմամբ՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է իր անվտանգությունն ապահովելու համար։