Մատչելիության հղումներ

Հայտնի են ՔՊ-ի ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի արդյունքները

«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի արդյունքներով՝ ամենից շատ կողմ քվե ստացել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 933 ձայն: Երկրորդ հորիզոնականում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է՝ 853 ձայնով, երրորդ տեղում՝ վարչության անդամ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 842 ձայնով։

Կանանցից ամենից շատ քվե ստացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 780 ձայն, երկրորդ տեղում է արդարադատության անկուսակցական նախարար Սրբուհի Գալյանը՝ 682 ձայնով, իսկ երրորդում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ 679 կողմ քվեով։

Եթե այս արդյունքները հաստատվեն նաև կուսակցության համաժողովում, ապա նախընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում կլինի նախարար Միրզոյանը, հետո արդեն, ըստ օրենքի, Անահիտ Ավանեսյանը։

XS
SM
MD
LG