Մատչելիության հղումներ

«Բացարձակ ֆավորիտ է Նիկոլ Փաշինյանը». ՔՊ-ում կրկին ընտրություններ են

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր կրկին ներկուսակցական ընտրություններ են, և այս ընտրությունների արդյունքներով արդեն ձևավորվելու է ցուցակի առաջին 50 համարների հերթականությունը։

Դրանք կամփոփվեն վաղը ուշ երեկոյան, հետո արդեն հաջորդ 50-ը և դրան հաջորդող 50-ը ևս կկազմվեն ըստ այն արդյունքների, որոնք նախորդ ընտրությունների ընթացքում են արձանագրվել։ Այսօրվա քվեարկության արդյունքներին արդեն մասնակցել են բազմաթիվ կուսակցականներ, ինչպես նաև ղեկավար կազմը, այդ թվում՝ վարչապետը:

«Մենք արդեն իսկ ունեցել ենք մեր ներկուսակցական՝ փրայմերիզի ցուցակի ձևավորման ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլի ընթացքում ձևավորվել է կուսակցության առաջին 50-ը։ Դրա մեջ կատարվել են քվոտայով նախատեսված փոփոխություններ, այսինքն՝ ցուցակը համապատասխանեցվել է Հայաստանի օրենսդրական պահանջներին՝ ամեն եռյակում որպեսզի հակառակ սեռի ներկայացուցիչ լինի։ Ըստ դրա այդ 50-ը բաշխվել է արդեն, ու հիմա փաստացի մեր պատվիրակները ընտրում են դասավորվածություն», - ներկայացրել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG