Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության 2026թ. ծրագիրը


Հայաստանն ու Ֆրանսիան դեկտեմբերի 15-16-ը Փարիզում անցկացրել են երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ:

Բացի այդ, ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025-ի աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը:

Որոշվել է հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2023-2024 թվականներին Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։

Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է Caesar հաուբիցներ. այդ մասին հայտնի էր դարձել դեռ 2024-ին, իսկ փաստաթղթի մեկ այլ մասում նշվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին 15 հակատանկային հրթիռներ ու հրթիռային կայանքներ մատակարարելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG