Մատչելիության հղումներ

Դավիթ Առուշանյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից


Շիրակի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր և Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյան, արխիվ
Շիրակի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր և Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյան, արխիվ

«Ազատության» տեղեկություններով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կազատվի աշխատանքից: Պաշտոնական հաստատում տվյալ պահին դեռ չկա, բայց այդ մասին գրում են նաև իշխանական լրատավամիջոցները՝ առանց նշելու պատճառը:

44-ամյա Դավիթ Առուշանյանն այսօր իր մեկամյա պաշտոնավարումն ամփոփող ասուլիս էր հրավիրել: Այն, սակայն, առավոտյան չեղարկվեց՝ «անհետաձգելի գործերի» պատճառաբանությամբ: «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ նրան աշխատանքից ազատելու տեղեկությունն անակնկալ է եղել մարզպետարանի աշխատակիցների համար:

ՔՊ-ական մարզպետը հեռախոսազանգերին չի պատասխանում: 2024 թվականի դեկտեմբերին մարզպետ նշանակվելուց առաջ նա իշխող խմբակցության պատգամավոր էր, դրանից առաջ էլ՝ Գյումրիի փոխքաղաքապետ:

Դավիթ Առուշանյանը 6-րդ մարզպետն է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նշանակել է Շիրակում իր իշխանության 7 տարիների ընթացքում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG