Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միասին զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը


Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր համատեղ զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի վիճակը՝ գնահատելու այդ հատվածի տեխնիկական պիտանելիությունը՝ ենթակառուցվածքի վերականգնման համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով, հաղորդում է Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակվել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման շուրջ։ Այլ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե դիմել է հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման վերցրած «Ռուսական երկաթուղիներին»՝ երկաթգծի այս հատվածը արագացված կարգով վերականգնելու համար։ Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, որ եթե պարզվի՝ ռուսական կողմը այդ հատվածների վերականգման հետ կապված խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը կարող է դրանք հետ վերցնել ու նորոգել սեփական միջոցներով։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG