Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի ԵՄ Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը

Վաղը Հայաստան կայցելի ԵՄ Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները՝ «երկկողմ գործընկերությունն ամրապնդելու և վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում բարեփոխումներին աջակցելու համար»։

Ըստ Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը Բրունները կքննարկի՝ ինչ առաջընթաց է արձանագրվել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ուղղությամբ։ Անհրաժեշտ բարեփոխումների պլանը Բրյուսելը Հայաստանին ներկայացրել էր անցած նոյեմբերին։

Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին, որը Հայաստան էր այցելել՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։


XS
SM
MD
LG