Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետը

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է, ավելի վաղ նշել է հնդկական ANI գործակալությունը:

The Times of India պարբերականը նախորդ ամիս հաղորդել էր, որ Pinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան:

XS
SM
MD
LG