Կիրակի օրը Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ տեղեկացնելով, որ Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։
Դիմելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան «շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության համար, որը փորձում է դուրս գալ սպառազինության միջազգային շուկա»։
Նագպուր քաղաքում գործող Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրած կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաքումը Հայաստանը իրականացվել է 2023-2024 թվականներին։