Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի. ուղերձներ

Հայաստանի և Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Նարենդրա Մոդի, արխիվ
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյան և Նարենդրա Մոդի, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով Հնդկաստանի իր գործընկերոջը՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ, նշել է. «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների»։

Հայաստանի արտգործնախարարն էլ շնորհավորելով Հնդկաստանի արտգործնախարարին, X-ում գրել է.

«Հայաստանը պատրաստ է բոլոր ոլորտներում առաջ մղել նոր, հավակնոտ նախաձեռնություններ և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի», - նշված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառման մեջ:



XS
SM
MD
LG