«Հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացն ավարտին կհասցվի»,- թուրքական Cumhurriyet թերթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ Բաքուն ներգրավված է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռ են զարգանում»,- նշել է դեսպանը։
«Հունիսի 7-ից հետո հայերը հանրաքվե կանցկացնեն և կփոխեն սահմանադրությունը։ Երբ տարածքային պահանջները վերացված կլինեն, ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի»,- հայտարարել է դեսպանը։