Մատչելիության հղումներ

Հայ -ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունները. Կոշտա

Պատմական որակելով Երևանում այսօր անցկացվող եվրոպացի առաջնորդների հավաքը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, թե հայ - ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Նա նաև խիզախ որակեց Նիկոլ Փաշինյանի քայլերը, նշեց, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրոպային և դա «արժե տոնել»:

Անդրադառնալով առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գաղագաթնաժողովին ոչ եվրոպական պետության՝ Կանադայի վարչապետի մասնակցությանը, Կոշտան հայտարարեց, որ Կանադան կիսում է Եվրոպայի տեսլականը:

«Եվրոպան պետք է կանգնի միջազգային իրավունքի պաշտպանության առաջնագծում՝ հետևելով ՄԱԿ-ի խարտիային: Կանադան ևս ցանկանում է ստեղծել կարգ, որ հիմնված է միջազգային իրավունքի և միջազգայի մարդասիրական իրավունքի վրա»,- ասաց Կոշտան:

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այս տարվա գագաթնաժողովի կարգախոսն է «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»:

XS
SM
MD
LG