Մատչելիության հղումներ

Հասանղուլիև․ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս»

Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիև, արխիվ
Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիև, արխիվ

«Մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, այսինքն` մինչև հունիս, մենք կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը։

Դիմելով խորհրդարանի անդամներին՝ ադրբեջանցի պատգամավորն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե «Հայաստանը պարտավորվի, որ իր նոր Սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի»։

Հասանղուլիևը նաև նշել է, թե «ըստ ադրբեջանական օրենսդրության՝ հայ - ադրբեջանական հակամարտությունը «Հայրենական պատերազմ է» ճանաչված, ուստի խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է Միլի մեջլիսի համաձայնությունը»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Պայմանագիրը ստորագրելու՝ Բաքվի նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ ասված է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին:

Պաշտոնական Երևանն անհիմն է համարում Բաքվի այդ պահանջը:


XS
SM
MD
LG