Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ անկախ Իրանի գործողություններից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի, եթե Իրանը փորձի հայտարարել ինքնիշխանություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, և նախազգուշացրել, որ ջրային ուղին կմնա բաց՝ անկախ Իրանի գործողություններից։

«Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանության հավակնությունը ոչ միայն մեզ համար է անընդունելի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Սա ստեղծում է վտանգավոր նախադեպ… պետությունները կարող են սկսել վերահսկողություն հաստատել միջազգային ջրային ուղիների նկատմամբ և հայտարարել դրանք իրենց: Հորմուզի նեղուցը բաց կմնա… այն բաց կլինի այս կամ այն կերպ», - Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ հակառակ դեպքում Իրանը «կբախվի իրական հետևանքների» ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին, հայտնել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա:


XS
SM
MD
LG