Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախկին նախագահին 10 տարվա ազատազրկում է սպառնում


Հարավային Կորեայում դատախազը նախկին նախագահ Յուն Սուկ Յոնի համար 10 տարվա ազատազրկում է պահանջել, հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը:

Նախկին նախագահը մեղադրվում է այդ թվում՝ ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձից հետո իրեն ձերբակալելուն խոչընդոտելու համար: Ըստ դատախազության՝ պաշտոնանկ արված նախագահը փորձել է խոչընդոտել քննիչներին, որոնք հունվարին փորձել են ձերբակալել նրան՝ բարիկադավորվելով նախագահական նստավայրում:

2024թ. դեկտեմբերի 3-ին Յունի կարճատև ռազմական դրության հռչակումը քաղաքական քաոսի և մեծ բողոքի ալիք էր բարձրացրել՝ նրա հրաժարականի պահանջով։ Ռազմական դրությունը տևեց ընդամենը վեց ժամ, քանի որ Յունը ստիպված եղավ չեղարկել որոշումը, երբ Ազգային ժողովը միաձայն դեմ քվեարկեց:

Դեմոկրատական կուսակցությունը պնդեց, որ Յունի հրամանագիրը հեղաշրջման փորձ էր: Յունը պաշտպանել է իր հրամանագիրը՝ հերքելով հեղաշրջման մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG