Մատչելիության հղումներ

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի հյուպատոսները

Երեկ Անկարայում կայացել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները։

Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Էմիլ Սաֆարովը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հյուպատոսական հարցերի և արտերկրում բնակվող քաղաքացիների գործերի գլխավոր վարչության պետ Գյուլսուն Էրքուլը։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը՝ երկու երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:


XS
SM
MD
LG