Մատչելիության հղումներ

Թուրք խորհրդարանականը Բաքվում խոսել է «թյուրքական աշխարհն առաջ մղելու» մասին

Արխիվ
Արխիվ

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը։

«Մենք նաև տեղեկացանք Բաքու-Թբիլիսի-Կարս և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծերի լավ տեմպերով առաջընթացի մասին։ Այսօր կրկին ուրախությամբ նշում ենք, որ Ադրբեջանը աշխարհում առաջատար դիրքերում է նավթի և գազի արտահանման ու գազատարով փոխադրման ոլորտում», - ասել է նա։

«Այն հողը, որի վրա ապրում ենք, ոչ միայն բնական ռեսուրսներով է հարուստ, այլև մարդկային կապիտալով։ Հետևաբար, մենք ունենք որոշակի պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունն է առաջ մղել ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև ամբողջ թյուրքական աշխարհը»,- ադրբեջանական ԱՊԱ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բաքվում թուրք զինվորների հուշարձանին այցելության ժամանակ ասել է Ֆուաթ Օքթայը։

Ադրբեջան- Թուրքիա- Վրաստան եռակողմ հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է, որ երեք պետությունների մեջև այսօր հատկապես ամուր են հարաբերությունները, և դա ևս մեկ անգամ խոսում է ապագայի վերաբերյալ լուրջ պոտենցիալի մասին։

XS
SM
MD
LG