Մատչելիության հղումներ

Հաջիևը կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրամիության ներկայացուցիչների հետ այսօր Բրյուսելում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այս մասին Հաջիևը գրել է X-ի իր օգտահաշվում՝ նշելով, որ հանդիպել է ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեի անդամների հետ։

«Կոմիտեին տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի, Զանգեզուրի միջանցքի զարգացման, նաև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին», - գրել է Իլհամ Ալիևի օգնականը։


XS
SM
MD
LG