Ադրբեջանը Հարավային Կովկասը մեծ տերությունների «մարտադաշտից» վերածել է համագործակցության տարածքի բոլոր կողմերի համար, գրել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ հանդիպման վերաբերյալ X-ում արած հրապարակման մեջ:
Հաջիևը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է, որ Ադրբեջանը, իր անկախության 34-35 տարին անցկացնելով պատերազմի մեջ, կանաչ միջանցք է ստեղծել Կասպից ծովից մինչև Եվրոպա և վերստին գրել է սեփական պատմությունը:
Իլհամ Ալիևի օգնականը նաև իր մտքերն է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ, հաղորդում է APA-ն՝ առանց մանրամասնելու: