Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախօրեին մտահոգություն է հայտնել Բուշերի ատոմակայանի տարածքն հարվածելու միջադեպի կապակցությմաբ: նշված է ԱԷՄԳ-ի X-ի էջում հրապարակված հայտարարությունում
«Ռաֆայել Գրոսին նշել է, որ ԱԷԿ-ի կամ մոտակա տարածքների վրա երբեք չպետք է հարձակվել՝ նշելով, որ օժանդակ շենքերը կարող են պարունակել կենսականորեն կարևոր անվտանգության սարքավորումներ», - ասված է հազորդագրությունում։
ԱԷՄԳ-ն տեղեկացրել է, որ Բուշերի մոտակայքում արկի պայթյունից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն է ապրիլի 4-ին հայտնել Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծման և դրա հետևանքով մեկ աշխատակցի զոհվելու մասին՝ նշելով, որ սա վերջին շաբաթների ընթացքում չորրորդ նմանատիպ միջադեպն է։