Մատչելիության հղումներ

Իրանի Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել

Իրանի Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել:
Անհայտ ծագման արկը, ըստ ռուսաստանյան կայանի օպերատորի, հարվածել է Իրանի միակ միջուկային էլեկտրակայանին՝ Բուշերին։

«Ճառագայթային իրավիճակը նորմալ է»,- հայտնել է ռուսական «Ռոսատոմ»-ը՝ հավելելով, որ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան:

Սա առաջին դեպքն է, որ Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սկսվելուց ի վեր։

«Հարձակում է իրականացվել մետրոլոգիական ծառայության շենքի հարակից տարածքում, որը գտնվում է Բուշերի միջուկային էլեկտրակայանի արդյունաբերական հատվածում՝ գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Ատոմային միջուկային էներգիայի գործակալությունը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ «ԱՄԷԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնում է կոչը՝ հակամարտության ընթացքում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխվի միջուկային պատահարների վտանգը», - նշվում է միջուկային հսկիչ գործակալության X-ում հրապարակած գրառման մեջ։

Բուշերը Իրանի միակ միջուկային էլեկտրակայանն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ շրջանում, սնուցվում է Ռուսաստանի արտադրած ուրանով և վերահսկվում է ԱՄԷԳ-ի կողմից։

XS
SM
MD
LG