Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի մտադրությունը։
Իրանում այսօր տոնում են Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դեմ Սեֆյան Պարսկաստանի 1622 թվականին տարած հաղթանակը։
Այս կապակցությամբ Ղալիբաֆը X-ում գրառում է կատարել՝ նշելով. «Վերահսկելով Հորմուզի նեղուցը՝ [Իրանը] իր և իր հարևանների համար Ամերիկայի ներկայությունից և միջամտությունից զերծ ապագայի թանկագին երջանկությունը կապահովի»։
Ավելի վաղ գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից էր հայտարարություն տարածվել։ Ըստ 56-ամյա հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է ձևավորվում։
Նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: