Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով

Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով: Այսինքն՝ մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնկացելու ենք «ԲՀԿ-ով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն»,- ասաց Տոնոյանը:

Ծառուկյանի խոսնակի փոխանցմամբ մարտին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի շրջանակում էլ կհրապարկվի «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկվելիք անձանց ցուցակը:

XS
SM
MD
LG