Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի աջերը արտահերթ ընտրություններ են պահանջում


Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրու, արխիվ
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրու, արխիվ

Ֆրանսիացի ազգայնականներն այս քայլին են դիմել սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունից առաջ։

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարներն այսօր դիմել են նախագահ Էմանյուել Մակրոնին «առանց հապաղման արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու» կոչով։

Ֆրանսիացի ազգայնականներն այս քայլին են դիմել սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունից առաջ։ Դրա նախաձեռնողը վարչապետ Ֆրանսուա Բայրուն է, որը վերջին ամիսներին փորձում էր արմատական կրճատումներ իրականացնել պետական բյուջեում՝ հանդիպելով քաղաքական դաշտի համառ դիմադրությանը։

Ֆրանսիական մամուլի գնահատմամբ` Բայրուի կառավարությունը խորհրդարանում բավարար թվով քվեներ ստանալու հնարավորություն գոնե այս պահին չունի, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 8-ից հետո երկրում նոր կառավարական ճգնաժամ է ծագելու։

Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն, կառավարությանը անվստահություն հայտնելու դեպքում նախագահը երկու տարբերակ ունի՝ նոր վարչապետ նշանակել, կառավարության ձևավորման անհնարինության դեպքում էլ՝ նոր ընտրություններ հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG