Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետը բանակցություններ է սկսել քաղաքական ուժերի առաջնորդների հետ


Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն բանակցություններ է սկսել քաղաքական ուժերի առաջնորդների հետ՝ փորձելու կանխել իր կառավարության տապալումը առաջիկայում նախատեսված վստահության քվեարկությանը։

Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ սեպտեմբերի 8-ին մտադիր են տապալել փոքրամասնության կառավարությունը․ տարաձայնությունների պատճառը կրկին տարվա ֆինանսական փաստաթուղթն է։

Սոցիալիստների առաջնորդը՝ Օլիվիե Ֆորը, նախօրեին պնդել է, որ Բայրուին պաշտոնանկ անելու որոշումը «վերջնական» է։ Նույնաբովանդակ հայտարարություններով են հանդես եկել նաև խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը։

Եվրամիության երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Ֆրանսիայի կառավարության հնարավոր հրաժարականի ֆոնին երկրի բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաները կտրուկ անկում են արձանագրել։ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է՝ ռիսկերը մտահոգիչ են:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG