Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տեղափոխող օդանավի GPS-ը Բուլղարիայի օդային տարածքում խափանվել է, ենթադրաբար՝ ռուսական կողմի գործողությունների պատճառով, երկուշաբթի օրը հայտարարել է հանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան։
«Մենք Բուլղարիայի իշխանություններից տեղեկատվություն ենք ստացել, ըստ որի՝ նրանք կասկածում են, որ խափանումը պայմանավորված է Ռուսաստանի ակնհայտ միջամտությամբ», - ասել է Պոդեստան։
Պաշտոնյայի խոսքով՝ օդանավն անվտանգ վայրէջք է կատարել Պլովդիվի օդանավակայանում, որտեղից ֆոն դեր Լայենը կշարունակի ծրագրված շրջագայությունը Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից Եվրամիության երկրներով։