Մատչելիության հղումներ

Օմսկի մարզում ջրհեղեղի պատճառով գյուղ է տարհանվել


Ջրհեղեղ Օմսկի շրջանում, արխիվ
Ջրհեղեղ Օմսկի շրջանում, արխիվ

Օմսկի մարզում Իշիմ գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով տարհանվել են Ուստ-Իշիմ շրջանի Աշևանի գյուղի բնակիչները։ Այս մասին հայտնումէ «Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով շրջանի ղեկավար Վիտալի Խոցենկոն։

Նրա խոսքով՝ գյուղի 224 բնակիչներից տարհանվել է 150 մարդ։ Ջուրը լցվել է 25 տուն: Խոցենկոն գյուղի բոլոր բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրը։ Կշարունակվի նաև ջրհեղեղից տուժած Սլոբոդչիկի գյուղի բնակիչների տարհանումը։

Ավելի վաղ Օմսկի մարզի իշխանությունները տարհանել էին Ուստ-Իշիմ շրջկենտրոնի բնակիչներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG