Մատչելիության հղումներ

Ֆիդան․ «Իրանի դեմ պատերազմ սկսելու կարիք չկա»

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողություններից։

«Կրկին պատերազմ սկսելը սխալ կլիներ», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ - «Իմ խորհուրդը մեր ամերիկացի բարեկամներին հետևյալն է՝ Իրանին վերաբերող հարցերը պետք է լուծել հերթով։ Նախ անդրադառնալ այդ երկրի միջուկային ծրագրին։ Երբ այդ հարցը լուծվի, անցնել մյուսներին»։

Ֆիդանի խոսքով՝ «բոլոր խնդիրները մեկ փաթեթում ընդգրկելը կարող է նվաստացուցիչ լինել իրանական կողմի համար»։

XS
SM
MD
LG