Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Երեկ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

«Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

Քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:

«Այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - մասնավորապես ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին. - «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Նշելով, որ այոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է, Նիկոլ Փաշինյանն ասել է. - «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև»։


XS
SM
MD
LG