Մատչելիության հղումներ

Էներգետիկ ճգնաժամը խաթարել է պաշտպանական ծախսերն ավելացնելու Իտալիայի ծրագրերը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, արխիվ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, արխիվ

Իտալիան կարող է ի վիճակի չլինել նախատեսվածի համաձայն ավելացնել պաշտպանական բյուջեն, նշվում է երկրի կառավարության հրապարակած փաստաթղթում։ Պատճառների շարքից են՝ տնտեսական և հանրային միջոցառումների ֆինանսավորման աճող դժվարությունները, ինչպես նաև մերձավորարևելյան ճգնաժամի հետևանքով սրընթաց ավելացող էներգետիկ ծախսերը։

Reuters-ը գրում է, որ նախօրեին վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը կրճատեց տնտեսական աճի կանխատեսումը՝ փոխարենն ավելացնելով բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի կանխատեսումը։

Ըստ բազմամյա բյուջեի ծրագրի՝ պետությունը պետք է օժանդակի ընտանիքներին և կազմակերպություններին էներգետիկ շոկի պայմաններում։

«Արդյունքում, անհրաժեշտ կլինի վերասահմանել մեր առաջնահերթությունները՝ պլանավորված ծախսերն ուղղելով այլ ոլորտների, այդ թվում՝ պաշտպանության», - բյուջեի ծրագրի նախաբանում գրել է էկոնոմիկայի նախարար Ջանկառլո Ջորգետին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչից հետո Իտալիան որպես ՆԱՏՕ-ի անդամ հանձնառություն է ստանձնել պաշտպանական ծախսերը մինչև 2035-ը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին։


XS
SM
MD
LG