Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պետք է քննարկի բյուջետային կանոնների կասեցումը, եթե Իրանի ճգնաժամը շարունակվի. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջիորջիա Մելոնին հայտարարել է, որ Եվրոպական միությունը պետք է դիտարկի բյուջետային դեֆիցիտի կանոնների ժամանակավոր կասեցումը, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ կրկին սրվի։

Մելոնին նաև նշել է, որ իր կառավարությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ էներգակիրների գների հնարավոր սպեկուլյատիվ աճը կանխելու համար։

«Այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում միջոցներ կիրառել էներգետիկ ընկերությունների շահույթի նկատմամբ»,- հավելել է Մելոնին։
Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ կառավարությունը պատրաստվում է նվազեցնել 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումները, ինչը կարող է բարդացնել Իտալիայի համար բյուջետային դեֆիցիտը ԵՄ սահմանած՝ ՀՆԱ-ի 3% շեմից ցածր պահելը։

Իտալիայի կառավարությունը վերջին տարիներին արդեն կիրառել է էներգետիկ ոլորտի գերշահույթների հարկեր, ինչը հանգեցրել է իրավական վեճերի։

XS
SM
MD
LG