Մատչելիության հղումներ

ԵՄ պետությունները պետք է համակարգեն էներգիայի գները. ֆոն դեր Լայեն

Եվրոպական միության անդամ պետությունները պետք է համակարգեն էներգիայի գները, քանի որ Իրանի պատերազմի սկսվելուց ի վեր հանածո վառելիքի ծախսերն աճել են 22 միլիարդ եվրոյով, հայտարարել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա նշել է, որ դիտարկում են նաև անդամ պետությունների գազի պահեստավորման գործունեության համակարգման հարցը։

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը մեկնարկել էր փետրվարի 28-ին: Այժմ հրադադար է, բանակցությունները, սակայն, երեկ արդյունքի չեն հասել:


XS
SM
MD
LG