Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ մոտ 1600 նոր պատժամիջոց է սահմանել

ԵՄ հանձնաժողովի գլխավոր գրասենյակը, Բրյուսել, Բելգիա
ԵՄ հանձնաժողովի գլխավոր գրասենյակը, Բրյուսել, Բելգիա

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ ուղղված մոտ 1600 նոր պատժամիջոցները, սոցցանցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

«Կեսից ավելին կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ», - նշել է նա X-ում արած գրառման մեջ։

Նախարարները վավերացրել են ԵՄ դեսպանների կողմից անցյալ չորեքշաբթի ձեռք բերված համաձայնագիրը։

Մինչ այդ Կալասը հայտարարել էր, որ երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը։


Նա ընդգծել էր, որ ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տրամադրում պատերազմը շարունակելու համար։ «Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի», - գրել էր նա:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցած հեռախոսազրույցում Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել:

Թրամփն էլ երեկ գրել էր, թե ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը, սակայն ռուսական հարվածները գիշերը շարունակվել են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG