ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը։
Կալլասն ընդգծել է, որ ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տրամադրում պատերազմը շարունակելու համար։
«Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի», - նշել է Կայա Կալլասը X-ում արած իր գրառման մեջ:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցած հեռախոսազրույցում Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածություն են ձեռք բերել: