Մատչելիության հղումներ

ԵՄ-ն է՛լ ավելի կխստացնի ռուսաստանցիների մուտքի սահմանափակումները

Արխիվ
Արխիվ

Եվրամիությունը պատրաստվում է խստացնել դաշինքի տարածք ռուսաստանցիների մուտքի սահմանափակումները՝ ըստ էության դադարեցնելով բազմակի օգտագործման Շենգենյան վիզաների տրամադրումը։ Այս մասին հաղորդում է Politico հանդեսը՝ վկայակոչելով երեք եվրոպացի պաշտոնյաների։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ որոշումը կարող է կայացվել արդեն այս շաբաթ։ Դրա հաստատման դեպքում Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան միայն միանգամյա մուտքի վիզաներ ստանալ՝ բացառությամբ մարդասիրական նշանակություն ունեցող դեպքերի։


XS
SM
MD
LG