«Եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին իմաստազուրկ է», - այսօր, Կահիրե կատարած այցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե դիտարկենք եվրոպացիներին որպես բանակցությունների երրորդ կողմ, ապա, հաշվի առնելով նրանց մոտեցումները, նման օգնություն մեզ պետք չէ», - նշել է Լավրովը։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմամբ՝ ռուս-ամերիկյան երկխոսությունը հիմնվում է «Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների հստակ ընկալման վրա»։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում քաղաքական կարգավորման հասնել։
«Առայժմ մենք տեսնում ենք, որ բանակցության անմիջական մասնակիցներից նման տեսակետ ունի միայն Միացյալ Նահանգները», - ասել է նա։