Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Չերկասկե գյուղի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Դոնեցկի մարզային դատախազությունը։
Հաղորդվում է, որ «Գերան-2» անօդաչու թռչող սարքի հարվածը տեղի է ունեցել հունվարի 22-ի ուշ երեկոյան։ Ավերվել են երկու մասնավոր տներ։ Զոհերի թվում են հինգ տարեկան երեխա և նրա հայրը։ Եվս հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մահացած երեխայի մայրը և երեք աղջիկները։ Ռուս զինվորականները չեն մեկնաբանել հարվածը։
Ռուսական հարվածներից հետո գրեթե ամբողջ Ուկրաինայում շարունակում է ծայրահող իրավիճակում մնալ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը: Հունվարի 20-ին ռուսական հրետակոծությունից հետո Կիևում մոտ 2000 բնակելի շենք մնացել է առանց ջեռուցման։