Ռուսական անձնագիր ունենալու մեղադրանքով պաշտոնանկ արված Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին կփոխարինի Դնեպրոպետրովսկի մարզը ղեկավարող Սերգեյ Լիսակը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի մեծությամբ երրորդ քաղաքի ղեկավարին նախօրեին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, ինչը ավտոմատ կերպով հանգեցրել է պաշտոնանկության։
Ինքը՝ Օդեսայի արդեն նախկին քաղաքապետը, պնդել է, որ երբեք ռուսական անձնագիր չի ունեցել, և հայտարարել է վեճը դատարան տեղափոխելու մտադրության մասին։