Մատչելիության հղումներ

Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով ձերբակալվել են ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամներ


Վաղարշապատում նոյեմբերին անցկացված ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործով գիշերը ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը:

Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալվածները 8-ն են, որոնց կասկածում են ընտրակաշառք տալու և ստանալու համար:

Ձերբակալվածների շարքում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG