Սիրիայի կենտրոնական կառավարությունը վերսկսել է նավթի արդյունահանումը այն հանքավայրերից, որոնք մինչև վերջերս գտնվում էին քրդական ուժերի վերահսկողության ներքո։
Այս մասին հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը։ Սիրիայի պետական նավթային ընկերության հրապարակած տվյալները վկայակոչելով լրատվամիջոցը հաղորդում է, որ Դեր-Զորի նահանգում գտնվող Ալ-Օմար և Ալ-Թանաք հանքավայրերից արդյունահանված վառելիքի առաջին խմբաքանակը կիրակի օրը ժամանել է Բանիասում գտնվող նավթամշակման գործարան։