«Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի և սիրիացի քրդերի ռազմական առաջնորդ Մազլում Աբդիի միջև երեկ Դամասկոսում կայացած բանակցությունները ավարտվել են լիակատար տապալմամբ», - հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի քրդերին մոտ կանգնած աղբյուրները։
Սիրիայի կենտրոնական կառավարությունն ու երկրի հյուսիսում բնակվող քրդերի ներկայացուցիչները բանակցում էին կիրակի օրը կնքված վերաինտեգրման համաձայնագրի իրագործման ուղիների շուրջ։ Այդ պայմանագրի համաձայն սիրիացի քրդերի զինված ստորաբաժանումների մարտիկները անհատական կարգով պետք է մաս կազմեին կառավարական բանակին։ Դրան զուգահեռ պետք է լուծարվեն Սիրիայի հյուսիսում գործող քրդական ինքնավարության բոլոր վարչական մարմինները։