Մատչելիության հղումներ

Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդական առաքելությամբ

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յի, արխիվ
Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յի, արխիվ

Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք՝ միջնորդական առաքելությամբ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Վանգ Յին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում։

Արտաքին Գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Չինաստանը գնահատում է Սաուդյան Արաբիայի զսպվածությունն ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հաստատակամությունը։ Շեշտվում է, որ նախարար Յին ընդգծել է, որ հակամարտությունների ընթացքում խաղաղ բնակչության պաշտպանության «կարմիր գիծը» չպետք է հատվի, և որ ոչ ռազմական թիրախները, այդ թվում՝ էներգետիկ ոլորտին առնչվող օբյեկտները, չպետք է ենթարկվեն հարձակման։ Նա նաև կոչ է արել ապահովել ծովային առևտրային ուղիների անվտանգությունը։

XS
SM
MD
LG