Տոկիոյի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի հեղինակ 45-ամյա Տեցույա Յամագամիին։
Սպանությունը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսին՝ Նառա քաղաքում կազմակերպված նախընտրական հանդիպման ընթացքում։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության երկարամյա առաջնորդ Աբեն Ճապոնիայի ամենափորձառու պետական գործիչներից էր։ Նա երկրի պատմության մեջ ամենից երկար պաշտոնավարած վարչապետն էր։ Աբեն Ճապոնիայի կառավարությունը ղեկավարել էր 2012-ից 2020 թվականներին։