Մատչելիության հղումներ

Մահափորձի հետևանքով մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն


Շինզո Աբե
Շինզո Աբե

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն մահացավ՝ նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով։ Նրա վրա կրակել էին այսօր տեղական ժամանակով 11։30-ի սահմաներում։

Շինզո Աբեն ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց մահացավ։

Ճապոնիայի հանրային NHK հեռուստաընկերությունը հաղորդել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նարա քաղաքում նրա վրա մի տղամարդ է կրակել՝ ինքնաշեն ատրճանակով։

Ոստիկանությունը հայտնել է, որ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Իրավապահները բերման են ենթարկում տղամարդուն, նա կասկածվում է նախկին վարչապետին կրակելու համար
Իրավապահները բերման են ենթարկում տղամարդուն, նա կասկածվում է նախկին վարչապետին կրակելու համար

Ըստ հեռուստաընկերության հայտնած տվյալների, կասկածյալ Տեցույա Յամագամին ոստիկանությում ասել է, թե դժգոհ է Աբեից և ցանկանում է սպանել նրան։

Վարչապետ Ֆումիո Կիշիդան ամենախիստ տոնով դատապարտել է հանցագործությունը՝ հատկապես նշելով, որ այն կատարվել է խորհրդարանի վերին պալատի կիրակի օրը կայանալիք ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ինչը, վարչապետի խոսքով, աններելի հարձակում է Ճապոնիայի ժողովրդավարության հիմքերի վրա։

67-ամյա Շինզո Աբեն 8 տարի Ճապոնիայի վարչապետն էր՝ 2012-ից մինչև 2020-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG