Մատչելիության հղումներ

Բրիջիտ Բարդոն պնդում է՝ իր առողջության համար մտահոգվելու կարիք չկա


Ֆրանսիացի կինոաստղ և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն ներկայումս վերականգնման փուլում է և շեշտում է, որ իր առողջության համար անհանգստանալու կարիք չկա, ասված է Բարդոյի հիմնադրամի հայտարարությունում։

Մամուլում նախորդ շաբաթ տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց 91-ամյա Բարդոն նոյեմբերին կրկին տեղափոխվել էր հիվանդանոց Տուլոնում՝ Ֆրանսիայի հարավում:

Յոթանասունականներին Բարդոն դադարեցրեց դերասանական կարիերան, տեղափոխվեց Սեն-Տրոպե և ամբողջովին իրեն նվիրեց կենդանիների իրավունքների պաշտպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG